Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մի՛ կեղծեք պատմությունը

Մի՛  կեղծեք պատմությունը
04.08.2023 | 14:31

Ինչու՞ է Արամ Զ. Սարգսյանը այդքան ատում նախկիններին:

Մասնավորապես Քոչարյանին:

2000 թ. ԱՄՆ-ը սանկցիաներ կիրառեց Իրանի հետ տնտեսական կապեր ունեցող այլ երկրնների տնտեսական միավորների դեմ :

Այդ ցուցակում հայտնվեց նաև հայկական «ԼԻԶԻՆ» գործարանը:

Պարզվեց, որ գործարանը Վազգեն Սարգսյանի ընտանիքի սեփականությունն է :

Պարզվեց, որ միայն այդ գործարանը չէ, այլ նաև 32 այլ գործարաններ էլ են նախկին վարչապետի ընտանիքի սեփականությունը հանդիսանում:

Դե, բնականաբար իշխանությունը միջամտեց:

Հարցը ինձ համար նախկինների նկատմամբ Արամ Սարգսյանի վերաբերմունքը չէ :

Մտածում եմ` երեսուն երեք (33) սեփականաշնորհած գործարանը քիչ չէ»ր Վազգեն Սարգսյանի «սուպերհայրենասիրության» դիմաց:

Մի՛ կեղծեք պատմությունը…

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ